ՆԱԽԱԲԱՆ

Մենք ինքներս այս ոլորտում սկսնակ ենք և սովորելու ընթացքում միտք առաջացավ ստեղծել այս գրվածքը որտեղ շատ համառոտ ներկայացված են անալոգային սխեմաների նախագծման հիմունքները։ Աշխատանքը գտնվում է մշակման փուլում։ Կոդերը և աշխատանքում կատարված «Spice» հետազոտության արձյունքները «csv» ձևաչափով տեղադրված են Github հղումում, որոնցից ընթերցողը կարող է օգտվել տարբեր նպատակներով։ Հիմնական գրականությունը որից օգտվել ենք Behzad Razavi֊ի Design of Analog CMOS Integrated Circuits է։ Ինչպես նաև հատուկ շնորհակալություն ենք հայտնում Synopsys Armenia ուսումնական բաժնի դասախոսներին։ Աշխատանքում շեշտը դրված է սխեմաների «Spice» մոդելաորման և արձյունքների վիզուալիզացման վրա։